Դոնալդ Թրամփի նախագահության օրոք առանձնապես ոչ մի լավ բան չի արվել Ռուսաստանի համար, ավելի ու ավելի շատ սահմանափակումներ են մտցվել:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
«Բայց, այնուամենայնիվ, երկխոսություն եղավ։ Սա, հավանաբար, կարելի է համարել որպես դրական քայլ»,- հավելեց նա:
Պատասխանելով Թրամփի հայտարարությանը Ուկրաինայում խաղաղության հասնելու դեպքում հակառուսական պատժամիջոցների թուլացման հնարավորության մասին Պեսկովը հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը ցանկացած նման սահմանափակումների առնչությամբ։
«Մեր դիրքորոշումն ակնհայտ է: Մենք այդ պատժամիջոցները համարում ենք ոչ լեգիտիմ, դրանք խարխլում են միջազգային տնտեսական հարաբերությունների հիմքերը»,- ընդգծել է Պեսկովը։