28 Հուլիսի, 2024

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Պաշտոնապես հաստատվեց «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են սպանություն կազմակերպելու մեղադրանքով, ընդ որում խոսքը երկու սպանություն կազմակերպելու մասին է:

Մինչև «Չաղ Ռուստամին» ձերբակալելը ամբողջ Երևանը խոսում էր այն մասին, որ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանության պատվերը հենց այս մարդն է տվել:
Սակայն իմ խնդիրը ոչ թե քրեական պատմությունների «խոհանոց» մտնելն է, այլ մի քանի սկզբունքային հարցեր առաջ քաշելը:

Ինչպե՞ս է պատահում, երբ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը «քրեական ենթամշակույթի» դեմ օրենք է ընդունում, բայց դա ոչ թե զսպող գործոն է դառնում հանցագործությունների աճի համար, այլ հակառակը բերում է նրան, որ փողոցում իրավապահները «խեղճանում» են «գողականների» առաջ:

Իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ պարզվի էդ հեղինակությունները «տանիք» ունեն իշխանության վերնախավում:

Օրինակ, «քրեական մշակույթի» դեմ «անողոք պայքար» ծավալող Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք պատրաստվում է մանդատը վայր դնելու պահանջ դնել իր սանիկ, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») առաջ, թե՞ Փաշինյանն էլ Սարգսյանի «տանիքն» է…

 

 

Լրահոս