29 Հուլիսի, 2024
Լիբանանն ԱՄՆ-ից խնդրում է զսպվածության կոչ անել Իսրայելին Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ռազմական հակամարտությունից խուսափելու համար: Այս մասին այսօր հուլիսի 28-ին, հայտնել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։

«Լիբանանը խնդրել է ԱՄՆ –ին զսպել Իսրայելին շարունակվող ռազմական էսկալացիայի ֆոնին, որպեսզի թույլ չտա հակամարտություն, որը կընդգրկի ողջ Մերձավոր Արեւելքը», – հայտարարել է Բու Խաբիբը, որի խոսքը մեջբերում Է Al Mayadeen-ը:

Նրա խոսքով Վաշինգտոնը լիբանանյան իշխանություններին կոչ է արել զսպել «Հըզբոլլահի» աշխարհազորայիններին:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, իր հերթին, պնդում է տարածաշրջանում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Նա վճռականորեն դատապարտել է խաղաղ բնակչության դեմ բռնության և հարձակումների բոլոր ձևերը։

Այս հայտարարությունը լիբանանյան իշխանությունների արձագանքն էր հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս ավանում տեղի ունեցած իրադարձություններին: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս։

Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հրթիռակոծման մեջ մեղադրել է «Հըզբոլլահին» սպառնալով կոշտ պատասխանով: «Հըզբոլլահի»- ը դիմել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությանը հերքելով միջադեպին իր մասնակցությունը: Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ երեխաների մահվան պատճառ է դարձել իսրայելական հակահրթիռի անկումը։

Լրահոս