Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանը։
Ինչ վերաբերում է օրերս Վայոց ձորի մարզ կատարած այցին, ապա Սրբազանը նշեց արդյունքները առավել քան տպավորիչ են, մարդիկ ոգևորված են, սպասումները շատ մեծ են․ իրենց շատ ջերմ են դիմավորել, քննարկումներն ու հանդիպումներն արդյունավետ են եղել։ Սրբազան պայքարին ողջույններ են ուղարկել նաև մեր մարտական դիրքերից։
«Գյուղում տուն չկար, որ չողջուներ, տուն չհրավիրեր, մարդիկ չկանգնեին, չխոսեին։ Այնպես որ, վերստին պիտի հաստատեմ մեր երկրում մթնոլորտը փոփոխություների մթնոլորտ է։ Եվ մեզ մնում է ճիշտ ճանապարհով հասցնել տեղ»,- ասաց Բագրատ Սրբազանը։