31 Հուլիսի, 2024
«Արսենալը» հետևում է Լերոյ Սանեի շուրջ ստեղծված իրավիճակին:

28-ամյա վինգերի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Սանեն իրեն հարմարավետ է զգում թիմում և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Sky Sport-ի լրագրող Քերի Հոուն։

Այն դեպքում, երբ կողմերը համաձայնության չգան, Սանեի համար «Արսենալը» կարող է կարիերան շարունակելու տարբերակ լինել։ Լոնդոնցիները հետևում են իրավիճակին, և խաղացողը շատ լավ հարաբերություններ է պահպանում Միկել Արտետայի հետ:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Լերոյը անցկացրել է 27 հանդիպում դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս