Դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա կրակել են Լաս Վեգասի կենտրոնում։ Երկու փամփուշտ է արձակվել, որնցից երկրորդը նրա գլուխը քերծելով անցել է։ 58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ ինքը տուն էր վերադառնում և պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև, որի ներկայացուցիչներից մեկը կրակել է նրան անմիջապես մեքենայից շարժման ընթացքում։ Նա անմիջապես դիմել է բժիշկներին, կյանքին վտանգ չի սպառնում։ |