30 Հոկտեմբերի, 2024

Իսպանիայի կառավարությունը  ավերիչ հեղեղումների հետեւանքով զոհվածների հիշատակի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը եռօրյա սուգ է հայտարարել, հայտնել է El Mundo-ն։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 31-ին կայցելի Վալենսիա ինքնավար համայնքի ջրհեղեղներից տուժած շրջաններ: Բացի այդ, Իսպանիայի իշխանությունները բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են Վալենսիա և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքներին ջրհեղեղների հետևանքների դեմ պայքարում օգնության համար, կոչ են արել տուժածներին դիմել կառավարական ստորաբաժանումներ՝ կրած վնասի մասին հայտնելու համար:

Ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 72-ի: 70 մարդ զոհվել է Վալենսիայում, ևս երկուսը՝ Կաստիլիա-Լա Մանչայում: Վալենսիայում ջրհեղեղները հոսանքազրկումներ են առաջացրել։ Վալենսիայի օդանավակայանում մի քանի չվերթ է չեղարկվել։ Բացի այդ, տարածաշրջանում մասամբ ընդհատվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը։ 

Լրահոս