Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում: