«Թվում էր` բիզնեսն արդեն հասել է իր ծաղկման ու հաջողության պիկին և մնում է` աշխատել ու վայելել, սակայն ամուսնալուծությունը փոխեց «Ավանտայի» դեմքն ու կարգավիճակը` ամուսինները վերջին ամիսներին զբաղված էին հայտնի կլինիկան կիսելով, որը բնականաբար հեշտ բան չէ։ և, ըստ որոշ լուրերի, այդ «բաժանումը» շատ ցավոտ է ընթացել ու դժվարությամբ:
Մեզ հասած տեղեկություններով, «Ավանտա» բրենդը և Հերացու վրայի շենքը մնացել են ամուսնուն` Կարեն Գրիգորյանին, իսկ Լիլիթ Թումանյանը ստեղծել է նոր ընկերություն` «Անթերիս»-ը: Եվ հիմա դրանք իրարից լրիվ տարբեր կլինիկաներ են»,-մանրմասներ է հայտնել «Հրապարակ»-ը։
Հիշեցննեք, որ Լիլիթ Թումանյանն Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի դուստրն է։