12 Փետրվարի, 2025

«Իրավունք»-ը գրում է․

Մեծանուն գրող, հրապարակախոս, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ բոլորեց 90-ամյակը: Թե ինչպես է մտավորականը նշել տարեդարձը, «Իրավունք» բացառիկ մանրամասներ է պարզել որդուց՝ հայտնի վիրաբույժ ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆԻՑ:

— Պարոն Բալայան, ինչպե՞ս եք նշել հայրիկի տարեդարձը:

— Մեր երկրի այս ծանր վիճակով եւ իր առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեծ շուքով, ինչ-որ ռեստորանում չենք նշել, այլ տանը: Բայց տարեդարձն անցավ շատ ջերմ, ուրախ մթնոլորտում՝ ընտանիքի անդամների, թոռնիկների հետ:

— Ումի՞ց է շնորհավորանքներ ստացել 90-ամյա Բալայանը:

— Ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր հատվածներից զանգերի տարափ էր: Շնորհավորանքներ է ստացել թե՛ գրչակիցներից, թե՛ գաղափարակիցներից, թե՛, պարզապես, իր բարին կամեցողներից: Ես էի անընդհատ հեռախոսազանգերին պատասխանում, միացնում էի բարձրախոսը, որպեսզի ինքն էլ լսեր: Գրողների միությունից է շնորհավորական նամակ ստացել, անգամ բարոնուհի Քերոլայն Քոքսն է իր բարեմաղթանքները հղել: Շատերն օրվա ընթացքում այցելեցին՝ թեկուզ 5-10 րոպեով նրան տեսնելու, ձեռքը սեղմելու եւ շնորհավորելու համար:

— Իսկ ինչպե՞ս է հիմա պարոն Բալայանի առողջական վիճակը:

— Որ այսպես մնա, էլի, փառք Աստծո: Կարեւորը՝ թող մեր կողքին լինի: Իրականում մենք բոլորս ավելի շատ ենք ուրախացել՝ հոբելյանի առթիվ, որովհետեւ սկսած իր 50 տարեկանից, միշտ անհանգստանում էինք հայրիկի առողջության համար: Երկու վիրահատություն է տարել, անցել արցախյան ծանրի տարիների բովով: Նա անբացատրելի ռեժիմ ուներ, միշտ վախենում էինք, որ իրեն մի բան կլինի: Բայց, փառք Աստծո, 90 տարեկանն ենք նշում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս