15 Փետրվարի, 2025
Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնող հինգ թեկնածուներն են քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն անցկացնելու համար 152 ընտրատեղամաս է ստեղծվել հենց Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։

Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 16-ին:

 

 

Լրահոս