19 Փետրվարի, 2025
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»:
Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում: Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ:

 

 

Լրահոս