18 Փետրվարի, 2025
Տավուշցի լրագրող  Ոսկան Սարգսյանը հայտնում է.

«2024թ․ սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում  հայտարարել է․« Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր,  երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»:

Սակայն Կիրանցի բնակիչներն այդպես չեն մտածում, նրանց մի մասն իրենց երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ է ուղարկում։

Կիրանցի հիմնական դպրոցն 2023-2024  ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այդ ուսումնական տարում ունի  34 աշակերտ։  Կիրանցի դպրոցի նոր շենքը Ադրբեջանի հետ սահման համարվող մեծ պատից մոտ 30 -40մետր հեռավորությամբ է գտնվում։  Նախկինում հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո միջնակարգի կարգավիճակ է ստանալու, սակայն  այդպես չեղավ»։

 

Լրահոս