18 Փետրվարի, 2025
Հակահայկական հոդված է լույս տեսել The Jerusalem Post-ում` «Զանգեզուրի միջանցքը համապատասխանում է Իսրայելի շահերին» վերտառությամբ․

Հոդվածում ասվում է․ «Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին ցանկացած հակամարտությունում, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի հետ: Ադրբեջանը Իսրայելի անվտանգության կարևորագույն տարրն է։ Սա միակ բարեկամական պետությունն է, որը սահմանակից է Իրանին, ինչն էլ թույլ է տալիս Իսրայելին օգտագործել այդ հանգամանքը հետախուզական նպատակներով և հնարավոր նոր գործողություններում:

Իսրայելը պետք է աջակցի Զանգեզուրի միջանցքը վերահսկելու Ադրբեջանի պահանջին, քանի որ դա կտրում է Իրանի և Հայաստանի տարածքային կապը և ծառայում է Իսրայելի շահերին։

Իսրայելը պետք է հնարավորինս ուժեղացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ դրանք առաջնային նշանակություն ունեն, հատկապես մոտ ապագայում, երբ Իրանը կարող է հատել միջուկային ռումբի ստեղծման շեմը։

Ադրբեջանի ռազմավարական դիրքը և Իսրայելի անվտանգության առումով նրա առանձնահատուկ նշանակությունը հրեական պետության համար հրամայական են դարձնում նման դաշնակցին աջակցելու շատ հստակ քաղաքականություն:

Ադրբեջանի ռազմավարական դիրքը և Իսրայելի անվտանգության համար դրա առանձնահատուկ կարևորությունը հրեական պետության վրա դնում են նման դաշնակցին սատարելու չափազանց հստակ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։ Եթե Ադրբեջանը Իսրայելի աջակցության կարիքն ունի, ապա այն պետք է ցուցաբերել՝ առատաձեռնորեն և վճռականորեն», — նշվում է հրապարակման մեջ։

Լրահոս