Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40–ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկաին և մեթամֆետամին թմրամիջոցներին նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։
40–ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։