12 Մայիսի, 2025

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցմանազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ևկանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնիօպերատիվ վարչության տարածքային բաժիններիքրեակատարողական հիմնարկների անվտանգությանպահպանության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի ապրիլի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբնրանց համար բերված հանձնուքներում առկա կենցաղային էլեկտրատեխնիկայի և սնունդի միջիցտեսակցության եկած քաղաքացիների մոտիցինչպես նաև խցերում  և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 17,23 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 145 բջջային հեռախոսբջջային հեռախոսի 136 պարագա, 8 wi-fi սարք, 9 կտրողծակող առարկա, 151 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։  

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեականվարչականկարգապահական վարույթներնշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Լրահոս