Բաքվի դատական համալիրում տեղի է ունեցել պատերազմական և այլ ծանր հանցագործությունների մեջ ապօրինի մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների քրեական գործով հերթական դատական նիստը։
Ինչպես տեղեկացնում է Report-ը, Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստում այսպես կոչված մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որով նրանք խոսում են, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։
Դատական նիստին մասնակցել են այսպես կոչված մեղադրյալները, նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Դատավարության ընթացքում այսպես կոչված տուժողները ցուցմունք էին տալիս, իսկ ապօրինի մեղադրյալները նույնպես հարցեր էին տալիս նրանց։
Դատավարությունը կշարունակվի մայիսի 16-ին։