mnews

12 Դեկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու Հրանտի հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. ՀՀԿ ամբողջ վերնախավը` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, ԳՄ ողջ կորիզը (Դումանյան ավագը տևական ժամանակ ԳՄ անդամ է եղել, անգամ ՀՀԿ փոխնախագահ) ներկա է եղել:

Նախարարներ չեն եղել, ՀՅԴ-ԲՀԿ-ից նույնպես: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարևանությամբ, չի պարել, ընդամենը մոտեցել-բարևել է Սերժ Սարգսյանին։

Նախագահի գնալուց հետո ինքն էլ է հեռացել։ Սերժ Սարգսյանը կարճ է մնացել` մոտ մեկ ժամ, պարել է ու անմիջապես հեռացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Լրահոս