«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:
Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով Ղազարյանը կարող է նաև աստիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լինել:
Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաև փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
12