«ՀՀԿ-ի վերջին հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել-հորդորել է զինակիցներին հիմա առավել, քան երբևէ, համերաշխ լինել, նեղացածներին կոչ է արել հաշտվել։
ՀՀԿ-ական մեր աղբյուրը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հավաքները հոգեբանական թերապիայի սեանսներ են հիշեցնում․ ամեն անգամ առաջնորդն իրենց հորդորում է համբերատար լինել ու սպասել նոր իշխանությունների տապալմանը։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես պահեն իրենց, ինչ ասեն, ինչ անեն։
Առաջիկայում ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որտեղ կորոշեն կուսակցության առաջին փոխնախագահի հարցը։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, կփոխարինի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում