«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ-ում միանգամից երկու նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին ու նրա հովվապետին:
Նախ Միհրան Հակոբյանը, ապա Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանն ԱԺ են ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր: Առաջինով նրանք առաջարկում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս ներառվի պետական հատուկ պահպանությամբ օժտված անձանց ցանկում, իսկ մյուսով արգելել եկեղեցուն պատկանող տարածքներում հանրահավաքների և ցույցերի անցկացումը:
Մեր կարծիքով Հայ առաքելական եկեղեցին և նրա հովվապետը հասարակության հետ պետք է ապրեն համակեցության և փոխըմբռնման մթնոլորտում և ոչ թե վարչական ու ոստիկանական պաշտպանության ներքո դրանով օտարվելով հասարակությունից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում