«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է Երևանում իրականացվում են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ևս առաջիկայում կիրականացվեն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ինչո՞ւ նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներ չի իրականացրել, Ադամյանն արձագանքեց. «Որովհետև փաստաթղթերը նոր ենք սկսել ուսումնասիրել, մինչև այդ կարիք չի եղել ուսումնասիրել: Հիմա որն ապօրինի է, կապամոնտաժենք, որն էլ օրինական է, կասենք ուրախությամբ, ու կշարունակեն շինարարությունը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
8