7 Ապրիլի, 2020
 Երեկ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Հ-ն իր վարած Volkswagen մակնիշի 35 NՍ 984 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ-ն և ուղևոր Հրազդանի բնակիչ 14-ամյա Ս. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները Shamshyan.com-ում:

Լրահոս