7 Հոկտեմբերի, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին:

Որոշման մեջ նշվում է․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով

1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հոկեմբերի 1-ին նշել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները այլ աշխատանքի անցնելու հետ կապված:

Լրահոս