3 Ապրիլի, 2024

«Հրապարակ»– գրում է.

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար 1 մլրդ 370 մլն դրամ։

Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել: Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը 942։ Այսինքն Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը։

Լրահոս