ՔՊ-ի ներսում Քերոբյանի հետ կատարվածից հետո հավանական վարկածներ են քննարկում, որ իրավապահ մարմինները` Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, որոշել են, այդուհանդերձ, մեկին քավության նոխազ դարձնել, որ հանրությանը կարողանան հավատացնել, թե իրականում կար նման գործ` հանցանք, եւ իշխանությունը ոչ թե քաղաքական հարցեր է լուծում` թիմակիցներին նվաստացնելով, այլ պայքարում է կոռուպցիայի դեմ։
Ի դեպ, ՔՊ-ում արդեն քննարկում են Քերոբյանին փոխարինողների հարցը եւ կարծում են, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ով այս թիմի ամենահավասարակշռված եւ գրագետ անդամներից է համարվում, թեեւ Մհեր Գրիգորյանի հետ լուրջ հակասություններ ունի, եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխվարչապետի հետ ունեցած հակասությունները կարող են խանգարել։
ԱԺ նույն հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանին հարցրինք` աշխատանքի բերումով ինքն այն իշխանականներից է, որ ավելի շատ է շփվել Քերոբյանի հետ, ի՞նչ տպավորություն ունի կարո՞ղ էր Քերոբյանը կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինել կամ հովանավորչությամբ զբաղվել: Նշենք, որ Քերոբյանը պարտաճանաչ աշակերտի պես միշտ անձամբ էր սույն հանձնաժողովում զեկուցում իր ղեկավարած ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերը։ «Գիտեք իմ գործառույթը` որպես ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ, պարոն Քերոբյանի հետ միշտ հանդիպել ենք նիստերի ժամանակ, հարցերի քննարկման ժամանակ, ամեն ինչ դրական, ամեն ինչ լավ․․․ եւ Ձեր տված հարցերին չեմ էլ ուզում անդրադառնալ, ես նման բաներ ո՛չ նկատել եմ, ո՛չ էլ գիտեմ անգամ, թե ինչի մասին է»,- նշեց Հայկ Ցիրունյանը։ Այսինքն, չե՞ք ուզում հավատալ, որ Ձեր կուսակիցը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում` մանավանդ, որ ձեր իշխանությունը պատասխանատու կերպով հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա չկա։»:
Մանրամասները սկզբնաղբյուրում: