«Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ մարզպետ Սհարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին եւ պայքարում է դրա համար։ Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել եւ կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա չի լինի մի քիչ շատ կլինի․ որդին Հրազդանի քաղաքապետ, փեսան փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: