1 Փետրվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը սեփական օրակարգի շրջանակներում ուրբաթ օրը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Լաչինի միջանցքի թեմայով։ Լսումներին, բնականաբար, մասնակցելու է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Բայց ՔՊ-ի մասով դեռ որեւէ արձագանք չկա։ Որպես կանոն՝ իշխանությունն ընդդիմության նախաձեռնություններին վերջին պահին է արձագանքում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ մոտ 100 հոգի մարդ է հրավիրված, որոնց թվում՝ ոլորտային փորձագետներ, դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ, արտախորհրդարանական կուսակցություններից ներկայացուցիչներ։ Լսումների ավարտին, որպես արդյունք, նաև հայտարարության տեքստ է հրապարակվելու։ Լսումների նպատակն է՝ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սեւեռել միջանցքի փակման և դրա բերած ծանր հետեւանքների վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս