«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց:
Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին:
Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ:
«Չի՞ լինի այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Այս ամենից կարող ենք մի հետեւություն անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն»։