«Թեեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից եւ քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։
Մեզ հետաքրքրում էր հանդիպումների բովանդակությունը, թե ինչի մասին են զրուցել հյուրերը Սերժ Սարգսյանի հետ։ Մեզ ասացին, որ այդ այցելություններն ավելի շատ բարոյական աջակցության բնույթ են կրել։
Իսկ թե ինչու չեն հրապարակայնացնում դրանք, ասացին, որ մի անգամ փորձ է արվել Գերմանիայից ժամանած պատվիրակության այցի մասին տեղեկություն հաղորդել, այնպիսի տհաճ աղմուկ են բարձրացրել համացանցում, որ որոշել են այլեւս ձեռնպահ մնալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում