«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։
Երեկ տեղեկացանք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրահանգել է զորամասերում արգելել «կամերայով» հեռախոսները․ խոսքը ոչ միայն զինվորների մասին է, այլև սպայական կազմի։
Մեզ չհաջողվեց ՊՆ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե որն է այս փոփոխության պատճառը, բայց սպաները վստահ են, որ դրա նպատակը բանակը, ավելի ճիշտ բանակում առկա խնդիրները փակ պահելն է, որ դրանք տեսագրելու հնարավորություն ոչ ոք չունենա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
7