17 Հոկտեմբերի, 2022

Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից:

Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ:

«Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դատաքննությունը, հրապարակվել են մեղադրանքները, որոնցում Դավիթ Տոնոյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ մեկ տարի մեկ ամիս անց դեռևս որևէ ապացույց ձեռք չի բերվել հրթիռների անպիտանության վերաբերյալ»,- նշել է Սերգեյ Հովհաննիսյանը:

Հարցին՝ հրթիռների փորձաքննություն պահանջելո՞ւ եք, պնդելո՞ւ եք այդ պահանջը, Դավիթ Տոնոյանի փաստաբանը պատասխանել է. «Ապացույցների հետազոտման ընթացքում նման միջնորդությամբ հանդես գալու ենք»:

kotayk

Լրահոս