Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61 -ամյա Լեռնիկ Ս.-ի դին:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքերն չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամաբ նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: