20 Հոկտեմբերի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որոշ ժամանակով պարալիզացրել է պետական կառավարման համակարգը: Որոշ գերատեսչություններ սեպտեմբերին պլանավորած գործերը սահմանված ժամանակին չեն ավարտել, եւ դրանց կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման իրավիճակում հայտնվել է Հաշվեքննիչ պալատը: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատը պետք է հաշվեքննություն իրականացներ Կապանի քաղաքապետարանում եւ Գեղարքունիքի մարզպետարանում ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, սակայն դրանք հետաձգվել են:

Ըստ Հաշվեքննիչ պալատի հիմնավորման դրանք կասեցվել են հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված: Իսկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, «Ժողովուորդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ենթադրում եմ սեպտեմբերի 13-ի հետ կապված է եղել: Տեղեկություն չունեմ, թե երբ է սկսվելու այդ հաշվեքննությունը»։

Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս