Առաջին. չկա պետություն և չկա իրավական ռեժիմ, որի պայմաններում ցանկացած բանդա անում է այն, ինչ ցանկանում է: Երկրորդ. չկա իրավական պետություն: Կա իր քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհով գնացող ռեժիմ, որը բռնություն կիրառելու քարտ բլանշ է տրամադրում տարատեսակ բանդաներին ու հովանավորում դրանց գործունեությունը:
Այս զարհուրելի տեսարանի պատասխանատուն Հայաստանում հաստատված ռեժիմն է, և սա ձնծաղիկն էր: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ռեժիմի հետ, վտանգված են, ֆիզիկապես են վտանգված: Լինի տան մուտքի մոտ, փողոցում, թե գրասենյակում բոլորը վտանգված են: Սա ռեժիմի կողմից հստակ մեսիջ է իր կարծիքը չկիսող բոլոր քաղաքացիներին: Կրկնում եմ բոլոր քաղաքացիներին»: