Հայաստանը մերժում է Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու բոլոր նախաձեռնությունները, երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, Արդարադատության միջազգային դատարանում բաց լսումների ժամանակ ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա հիշեցրել է, որ երբ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը պետք է հանդիպեին բանակցությունների հաջորդ փուլի, այդ թվում՝ Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար, Հայաստանն էր, որ վերջին պահին հրաժարվեց մասնակցել բանակցություններին` առանց նախնական ծանուցման կամ բացատրության:
Մամեդովը հայտարարել է, որ այդ պահից Երևանը չի հանդիպել խնդրի լուծման որևէ փորձի։