«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահ է, որ գյումրեցիները չեն վախենա ոչ կարմիր ու սև բերետավորներից, ոչ էլ՝ «թուրք չալմաներից»։
«Ես հույս ունեմ ու վստահ եմ, որ այն մղձավանջը, որում մենք հայտնվել ենք, այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ այստեղ միայն Գյումրիի խնդիրը չէ, ամբողջ երկրի խնդիրն է․«Այս մաղձը կվերանա՞ մեր երկրից, թե՞ կշարունակվի»։
109