Ցույցի ընթացքում արտասանվել են հայերեն, արաբերեն եւ անգլերեն ելույթներ: Ապա հարյուրավոր երիտասարդներ ու պատանիներ պայքարի կարգախոսներ են հղել:
Դրանցից են. ««Ճանաչումը արդարության առաջին քայլն է», ««Հիշե՛լ, հիշեցնե՛լ, ու պահանջե՛լ», «Ցեղասպանությունը հերքելը ոճիր է»:
Ցույցը ավարտվել է ազգային-հեղափոխական երգերով եւ թուրքական դրոշի այրումով։
Հակառակ ոստիկանական մեծ ներկայության, բախումներ տեղի չեն ունեցել եւ ցույցը խաղաղ ընթացք է ունեցել: