25 Ապրիլի, 2025

Իսրայելի բանակը կընդլայնի իր գործողությունների շրջանակը Գազայի հատվածում, եթե առաջընթաց չգրանցվի պատանդներին ազատ արձակելու բանակցություններում։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ Գազայում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունից հետո։

«Մենք կշարունակենք մեր օպերատիվ ճնշումը և անհրաժեշտության դեպքում կուժեղացնենք մեր վերահսկողությունը Համասի նկատմամբ, և եթե մենք առաջընթաց չտեսնենք պատանդներին վերադարձնելու հարցում, մենք մեր գործողությունները կհասցնենք ավելի ինտենսիվ և նշանակալի մակարդակի, մինչև վճռական արդյունքի հասնելը», — ասել է ռազմական հրամանատարը։

Լրահոս