Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառումը մեկնարկեց դեսպանության տարածքում խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողությամբ, որին հետևեց մոմավառություն։
Հաջորդիվ ներկաներն ունկնդրեցին հատված Կոմիտասի մասին պատմող «Վարդապետը» փաստավավերագրական ֆիլմից, որին հաջորդեց Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանի ելույթը:
Դեսպանն իր խոսքում ոգեկոչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անդրադարձ կատարվեց ցեղասպանությունը վերապրածների՝ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի հոգևոր, տնտեսական և մշակութային վերածննդին ուղղված ջանքերին:
Միջոցառմանը ներկա էր դեսպանության անձնակազմը, Պեկինի տարբեր համալսարաններում կրթություն ստացող հայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ։