25 Ապրիլի, 2025
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր՝ ապրիլի 25-ին այցելել է Ազատության հրապարակ եւ վրանում հանդիպել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:

Լրագրողների հարցին՝ արցախցիների հավաքական վերադարձը Արցախ ինչպե՞ս է պատկերացնում, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Մեր հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, պետք է մնա օրակարգում,  մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովել։ Այդ նպատակով ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Արդյունավետ աշխատանքներ են իրականացնում»։

Հարցին՝ պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Շահրամանյանը պատասխանեց. «Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք ունենք մեր դիրքորոշումը, այս պահին ճիշտ չեմ գտնում ասել։ Որպես Արցախի պաշտոնյա՝ կոռեկտ չեմ համարում պատասխանել այդ հարցին»։

Անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը, նա ասաց, որ այն շիծու է, որևէ իրավական հիմքեր չկան այն իրականացնելու համար։

«Կան վտանգներ, որ այնտեղ կորզվող ցուցմունքները կարող են օգտագործվել Հայաստանի շահերի դեմ»,- ասաց Ս. Շահրամանյանը։

Լրահոս