25 Ապրիլի, 2025

Ղրիմը «կմնա Ռուսաստանի կազմում»՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում։ Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Ղրիմը մնում է Ռուսաստանին»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ որ այս փաստը լավ հասկանում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

«Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Օբաման, այլ ոչ թե ես… Նրանք (ՌԴ-ն-Խմբ.) շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր… Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց այն (թերակղզին-Խմբ.) տվել է Օբաման, Թրամփը չի տվել: Արդյո՞ք իմ նախագահության ժամանակ կվերցնեին, ինչպես Օբամայից՝ ո՛չ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի», — ասել է ԱՄՆ նախագահը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի համար ընդունելի է, որ Ղրիմն ու գրավված մյուս 4 շրջանները մնան ՌԴ-ին վերջնական համաձայնագրի շրջանակում՝ Թրամփն ասել է, որ Ղրիմը մնալու է ՌԴ-ին:

«Զելենսկին դա հասկանում է, և բոլորն են հասկանում, որ այն վաղուց նրանցն է», — ասել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս