25 Ապրիլի, 2025
Կա՞ մարդ, որ այս իշխանությունների 7 տարվա «հակակոռուպցիոն» քաղաքականության ու «թալանի վերադարձի» արդյուքներով զգացել է հանրային օգուտը»։ Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին տեղեկություններին։

Նա նշում է.

«Ըստ էության, «թալանչին» հենց ժողովուրդն էր, որովհետև մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում հարկերի բարձրացման, հանրային ծառայությունների թանկացման ու տուգանքների տեսքով:

Մի ասֆալտ են անում, որի համար վերցրած պարտքերն էլի ժողովուրդն է մարում: Մի քանի գյուղատնտեսական ծրագիր են անում, որոնցով իրականացվող (փաստագրված) չարաշահումներն էլի մնում են ժողովրդի վզին (պատասխանատուները դեռ աշխատում են): Կարելի է երկար թվարկել…

Կառավարության դիմաց ամեն օր հավաքվող սոցիալական խմբերի տարբեր «գումարտակները» մի օր «գնդեր» կազմած դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրանց գլխում է, այլ` կառավարության գլխի գլխում»։

Լրահոս