Նա նշում է.
«Ըստ գլխավոր դատախազի՝ նախաքննության ձգձգման պատճառը դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական և բուսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացած չլինելն է։ Մինչդեռ այն ստացվել է մոտ 70 օր առաջ. ստիպված եմ հրապարակել այդ եզրակացության տիտղոսաթերթը:
Այսպիսով, գլխավոր դատախազը կամա թե ակամա մոլորության մեջ է դրել հանրությանը, և հուսով եմ՝ գլխավոր դատախազին մոլորության մեջ դրած պաշտոնյաները կենթարկվեն կարգապահական տույժի, իսկ հանրությունից կհայցվի ներողություն։
ՀԳ. Գլխավոր դատախազն իր խոսքում թույլ տվեց մի շատ կարևոր, բայց նուրբ փաստական սխալ ևս, որը վերաբերում է դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու փաստական հիմքին։ Եթե դիտեն Սամվելի հարցաքննության տեսագրությունը՝ կհասկանան ինչ նկատի ունեմ։ Ու առհասարակ՝ ճիշտ կանեն՝ դիտեն։ Այս հարցով՝ առայժմ այսքանը։
ՀԳ-2. Մոտակա օրերում Վարազդատ Հարությունյանի հետ հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք նոր ու կարևոր մանրամասներ։ Հուսով եմ՝ մինչ այդ Սամվելի գործով վերջապես կունենանք մեղադրյալներ»։
Դատախազի հայտարարությունները՝ տեսանյութում։
