25 Ապրիլի, 2025
ՔՊ-ն դեմ է ԱՆդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը նկատեց, որ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագծի դրսևորման շատ դեպքեր են եղել՝ ինչո՞ւ միայն Անդրանիկ Քոչարյանի մասով պետք է հանձնաժողով ստեղծել։

«Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ իր թիմակիցն անթույլատրելի վարքագիծ է դրսևորել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ Քոչարյանը վարքականոն է խախտել ու պետք է քննել նրա վարքը։

«Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Լրահոս