25 Ապրիլի, 2025

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Լրահոս