ATTILAN հարթակը նախատեսված է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և անվասայլակներ ունեցող հիվանդներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, բիոնիկ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և անվասայլակների արտադրողներին, պրոթեզավորման կենտրոններին, բժիշկներին, բարեգործական հիմնադրամներին և հարակից գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպություններին միավորելու համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ այս ասոցացիան արդեն երրորդ անգամ է մեր հիմնադրամի նախագծերը ընտրել որպես հեղինակավոր ADFIAP կայուն մրցանակաբաշխության հաղթող։ ATTILAN-ը ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը խթանող հարթակ է, այլև կարևոր սոցիալական նախագիծ, որի նպատակն է որակական դրական փոփոխություն մտցնել նախագծին մասնակցող երկրների մարդկանց մոտ», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ADFIAP ամենամյա մրցանակի դափնեկիրներ էին հիմնադրամի «Bee-online.ru» նախագիծը և «Ճանապարհորդություն առանց COVID-19»-ի բջջային հավելվածը։