31 Հունվարի, 2023
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո «հրաժարվել» է Իրանի հետ եղբայրությունից։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած «ահաբեկչությունը»։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության և ազգային միասնության առկայության մասին։ Մենք Իրանից շեհիդ ենք բերել, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն (Իրանը — խմբ.), նրանք միայն Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունը «ահաբեկչական» գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»,- ասել է Փաշազադեն։

Zham.am

Լրահոս