28 Մարտի, 2025

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք — ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար։

Ուստի կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից՝

• Մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար,

• Ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը,

• Կիրառել գործուն միջոցներ՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար,

• Միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը,

• Գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ մեր գերեվարված հայրենակիցների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն։

Վայրը: Երևանի Ազատության հրապարակ (Օպերա)

Օր և ժամ: Մարտի 29-ին, ժամը 15:00»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս