«Բայց հարցն էսպիսին է կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանին վերաբերող, որոնք ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն: Արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա ռեպարացիաների հարց, արդյոք այդ պահանջների մեջ կա այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց, արդյոք այնտեղ կա ադրբեջանցիների ՀՀ-ում բնակվելու պահանջ: Ասում եք բանակցությունների հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, արդյոք դուք այդ հիմքը վերցրել եք»,-ասաց նա հարցերն ուղղելով Արարատ Միրզոյանին:
Նախարարն ի պատասխան ասաց. «Ես հույս ունեմ, տիկին պատգամաբվոր, որ դուք շատ լավ հասկանում եք բանակցային գործընթացը որքանով կարող է լինել հրապարակային, որքանով ոչ, երբ խոսում եք հայ ժողովրդի բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին: Ես հույս ունեմ, որ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, նույն պահանջը կներկայացնեիք նաև այն ժամանակվա իշխանություններին: Բայց արդեն շատ բան հրապարակային է, կարող եք հիմա տեղեկանալ երբ ինչ են բանակցել: Մենք էլ բանակցում ենք մեր պատկերացումների, ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Բնականաբար, չի կարող ամեն տառը հրապարակային դարձնել:
Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ուրիշ ի՞նչ կարող եք հուշել, բազմաթիվ են դեպքերը, որ «նավոդկաներով» համագործակցաբար աշխատում եք»:
Քրիստինե Վարդանյանը տեղից ասաց. «Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս», ինչին ԱԳ նախարարն արձագանքեց. «Չեք ամաչո՞ւմ»:
Իրավիճակը լարվեց, նիստը վարող Սարգիս Խանդանյանն էլ նկատեց. «Էս ա մեր ընդդիմության որակը»:
Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Դուք, ըստ էության, չհերքեցիք որ նման պահանջներ կան: Դուք դրա հնարավորությունն ունեիք»: